Ֆինլանդիայում արտադրվում են բարձրորակ գերանե տներ:Ֆիննական գերանե տներն աշխարհում ամենալավագույներն են և արտահանվում են տասնյակ երկրներ:

Oy Honkamajat Finland Ltd-ին ֆիննական հայտնի ընկերություններից մեկն է,որն առաջարկում է բարձրակարգ, յուրահատուկ գերանե տներ ամբողջ աշխարհում:Ընկերությունը նախագծում և արտադրում է գերանե կառույցներ գրեթե 50 տարի:<<Հոնկամայատի>> կողմից արտադրված բազմաթիվ տներ և ռեստորաններ,նույնիսկ`վանք առաքվել են ավելի քան 30 երկրներ:

 

<<Հոնկամայատի>>կենտրոնական գրասենյակն ու արտադրական ձեռնարկությունները գտնվում են Օուլու քաղաքում`Հյուսիսային Ֆինլանդիա:Ընկերությունն ունի սերտ կապեր աշխարհի տարբեր երկրներում իր պաշտոնական և կոնտակտային ներկայացուցիչների հետ:

<<Հոնկամայատն>>հայտնի է իր գերանե տների, փոքր տնակների, օֆիսային կառույցների,ռեստորանների բարձր որակով:Ունենալով պրոֆեսիոնալ անձնակազմ և համակարգչային կառավարման համակարգ,տվյալ ընկերությունն ունի իր հաստատուն տեղը համաշխարհային շուկայում:Ընկերության գլխավոր առանձնահատկություններից են` առաքումը կարճաժամկետ պայմաններում,և արտադրության ճկուն մեթոդը,որը հնարավորութուն է տալիս տալ յուրահատուկ հարցերի պատասխաններ:

Իրենց արտադրանքի շնորհիվ,որը ստացվում է ամենավերջին բարձրակարգ տեխնոլոգիաների միջոցով, <<Հոնկամայատն>>կարող է առաջարկել տարբեր տեսակի շուկաների համար նախատեսված գերանե տներ,ռեստորաններ,ընտանեկան հանգստի համար նախատեսված տարբեր չափերի տներ,տնակներ և այլն: