Ինչու՞ գերանե տուն

Գերանե տունը բնական,առողջարար,ապահով և երկարակյաց է

 

Գերանից տուն կառուցելու որոշումն այսօր ունի մեծ ազդեցություն մեր և երեխաների կյանքի ներկայի և ապագայի համար:Մեր ապրելակերպի փոփոխության հաջողության բանալին է` որակյալ և հուսալի գերանե տան կառուցումը:

 

Ֆիննական գերանից տուն կառուցելու գաղտնիքը,դա փայտի որակն է:

Գերանե տունն իսկապես բնական արտադրանք է:Որպես շինանյութ,փայտն ունի հիանալի ջերմային արժեք և դառնում է գերազանց շինանյութ նույնպես,քանի որ կարող է օգտագործվել տարբեր նպատակներով:Գերանները բերվում և մշակվում են ֆիննական անտառից,որոնց փոխարեն նոր տնկիներ են տնկվում և մշակվում են առանց թունավոր քիմիկատների:Ֆինլանդիայում անտառային արդյունաբերությունն ունի հարյուրավոր տարիների պատմություն և անտառի հանդեպ հարգանքից ելնելով զգուշորեն են աշխատում անտառում:

 

<<Ֆինվիլլայի>>կողմից առաջարկվող տների գերանների մշակման արտադրությունում օգտագործվում է բավականին քիչ էներգիա,քանի որ <<Հոնկամայատ>>ընկերության ավտոմատացված արտադրության հոսքագծերը թարմացվել են 2013թվականին: Էներգիան,որը օգտագործվում է գործարանում ստացվում է սեփական արտադրական պրոցեսից:Այսինքն` փայտի մշակումից ստացված թափոնները օգտագործվում են որպես էներգիայի աղբյուր,որն էլ   երաշխավորում է քիչ ազդեցություն բնության վրա:

 

Գերանե տան մեջ ապրելն առողջարար է

<<Ֆինվիլլա>>գերանե տներն ու քոթեջները ունեն սենյակային առողջ ու մաքուր օդի բարձր որակական հատկանիշներ:

 

Ֆինլանդիայում  պահպանվել են 800 տարեկան գերանե տներ

Ֆինլանդիայում գերանե տների կառուցումը գալիս է հին ժամանակներից և ունի հին ավանդույթներ:Հատկապես նոր,ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցվող գերանե տները կարող են պահպանվել մի քանի հարյուր տարի:

 

Դժվարությամբ են այրվում

Գերանները բավականին ձիգ և պինդ են:Դրանք դժվարությամբ են այրվում: Փորձերն անցկացվել են  Ֆինլանդիայի հրդեհային լաբորատորիաներում:Եվ այդ փորձերում գերանե տունը համարվել է անվտանգ:Հակահրդեային ամենաբարձր անվտանգություն ունենալու համար անհրաժեշտ է Ձեր տունը ժամանակ առ ժամանակ ներկել հակահրդեհային հատուկ ներկերով:

 

Գերանե տներն ունեն բարձր դիմադրողականություն երկրաշարժերի ժամանակ

Ֆիննական գերանե տներ արտադրող ընկերությունները  կատարել են ուսումնասիրություններ երկրաշարժերի ժամանակ այդ տների դիմադրողականության վերաբերյալ:Փորձերը կատարվել են Ճապոնիայի հատուկ լաբորիատորիաներում:Ստորև ներկայացնում ենք փորձարկում,որը համապատսախանում է 6.9բալ ուժգնության ըստ Ռիխտերի սանդղակի:

էլ.հասցե` finvilla1@gmail.com

Ռիխտերի սանդղակի 6.9բալ ուժգնությամբ երկրաշարժի պարագայում ֆիննական գերանե այս տան փորձարկումը Ճապոնիայի երկրաշարժերի ուսումնասիրությունների ազգային լաբորատորիայում: