Գերանի որակը.պինդ,ամուր և շնչող

Տան նախագծի ստեղծումից անմիջապես հետո գերանները <<Հոնկամայատ>>ՍՊԸ գործարանում անցնում են միլիմետրային ճշտությամբ մանրակրկիտ մշակման,որոնք համապատասխանում են  շինարարական փաստաթղթերին:

Գերանի հատկությունները որպես բնական շինանյութի ներկայացվում են փայտե կառուցվածքներում :Ուշադրության են արժանանում գերանի հետևյալ հատկանիշները.

 

Ամրություն-այն տները,որոնք կառուցվել են գերաններից հաջողությամբ դիմագրավում են երկրաշարժերին:<<Հոնկամայատ>>ընկերության կողմից արտադրված գերանե տների պատերը բավականին ամուր են:Որի շնորհիվ այն դիմակայում է մեծ ծանրություններին և ցնցումներին:

 

Գերան-<<կենդանի>>նյութ

Յուրաքանչյուր գերան մեկ տարում կարող է սեղմվել մի քանի միլիմետր,որն էլ տարիներ հետո բերում է ընդհանուր կառուցվածքի սեղմմանը:Փայտի այս բնական առանձնահատկություններին <<Հոնկամայատ>>ՍՊԸ  մեծ ուշադրություն է դարձնում:

 

Քանի որ անհնար է կանխել ծառի հնարավոր վերափոխումը,և այս արդյունքի նվազեցման համար լայնորեն օգտագործվում են գերանի չորացման և սղոցման տարբեր տեխնոլոգիաներ:Նմանատիպ բացասական երևույթներից զերծ մնալու համար օգտագործվում է նաև փայտե տախտակների սոսնձման մեթոդը:Ի տարբերություն գերանի,սոսնձապատված փայտանյութը մեծ փոփոխությունների չի ենթարկվել:Որն էլ մեծացնում է պատի կառուցվածքի  ամուր լինելու հատկանիշները:

 

Ամուր նյութերի օգտագործումը բերում է էներգախնայողության:Գերանե պատը <<շնչում>>է և թույլատրում է տան մեջ պահպանել ջերմաստիճանային և խոնավության հաշվեկշիռը:

 

Յուրահատուկ ”Tiivishirsi” կառուցվածք


Գերանների միակցման ամրությունը մեծ ազդեցություն ունի տան էլեկտրաէներգիայի սպառման գործում:Tiivishirsi արտոնագրված տեխնոլոգիան,որն օգտագործում է EPDM ռետինային մեկուսիչներ, <<Հոնկամայատ>>ընկերությանը թույլատրում է զգալիորեն մեծացնել գերանների միակցման ամրությունը:Զուգակցումն այլ մեկուսիչների հետ , ինչպիսիք են`ամրացնող պտուտակային գնդերիթները,զսպանակային մեխերը շեղանկյունների անկյուններում,Tiivishirsi տեխնոլոգիայի միջոցով կարելի է ստանալ պատերի կառուցվածքի բացարձակ ամրություն:

Փայտե պատը պաշտպանում է  տան մեջ  օդի հարաբերական խոնավության կտրուկ փոփոխություններից:

Փայտե պատերի ջերմամեկուսացման բնաութագիրն անմիջականորեն կախված է պատերի հաստությունից:Այսպես,որքան լայն է պատը,այնքան բարձր է ջերմամեկուսացման գործակիցը:

Եթե ցանկանում եք բարելավել Ձեր տան ջերմամեկուսացումը և նվազեցնել էներգիայի ծախսը նրա շահագործման ժամանակ,ապա անհրաժեշտ է օգտագործել լրացուցիչ ջերմամեկուսացման համար նախատեսված նյութեր տան արտաքին կամ ներքին հատվածներում:

 

 էլ.հասցե` finvilla1@gmail.com